Քաթարն Էրդողանին պատվավոր դոկտորի կոչում է շնորհել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քաթար կատարած երկօրյա այցի շրջանակում արժանացել է պատվավոր դոկտորի կոչման, հայտնում է Al Arabiya-ն։
Քաթարի համալսարանի ղեկավարությունն ավանդական ակադեմիական հանդերձ հագած Էրդողանին շնորհել է կոչումն ու ընդգծել, որ 2 պետությունների հարաբերությունները շարունակում են ամրապնդվել և զարգանալ:
Աղբյուրը մանրամասնում է, որ բուհի գոյության 42 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ քաղաքական գործչին դոկտորի կոչում է շնորհվում:










