Սարսափելի գեղեցկություն. Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխը կրկին «արթնացել» է (լուսանկարներ, տեսանյութ)
Սիցիլիայում կրկին «արթնացել» է Եվրոպայի ամենաբարձր ակտիվ հրաբուխը` Էտնան, ինչի հետևանքով լեռան վերևում ստեղծվել է սարսափելի, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ տեսարան:
Ինչպես նշում է The Guardian-ը, հրաբխային խառնարանից դուրս պրծած կրակի լեզվակները, միախառնվելով մոխրի, փոշու ու հանկարծակի ճայթած կայծակի հետ, պարբերականի բնորոշմամբ, ստեղծել են «դժոխային» տեսարան:
Աղբյուրը մանրամասնում է, որ 3.329մ բարձրությամբ Էտնան ունի 5 հրաբխային խառնարան։
Հայտնի է, որ ժայթքումը տեղի է ունեցել Վորագին կոչվող խառնարանում, որը հայտնաբերվել է 1945թ.:













