Գերմանիայի խորհրդարանն արտոնել է զինծառայողների մասնակցությունը Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողություններին

15:42 • 04.12.15

Գերմանիայի խորհրդարանը զինծառայողներին թույլատրել է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում իրականացվող գործողություններին, տեղեկացնում է ТАСС-ը:

 

«Կողմ» է քվեարկել ներկա 598 պատգամավորներից 445-ը: «Դեմ» է հանդես եկել 146 պատգամավոր, իսկ 7-ը «ձեռնպահ» են մնացել։

 

Օրինագիծը հաստատել է նախ Գերմանիայի իշխող կոալիցիան, իսկ դեմ է քվեարկել Ձախերի կուսակցությունը: «Կանաչների» մեծամասնությունը ևս դեմ է արտահայտվել օրինագծին:

Գերմանիայի խորհրդարանն արտոնել է զինծառայողների մասնակցությունը Սիրիայում ԻՊ-ի դեմ գործողություններին