Ֆրանսիայի նախագահը ժամանել է Սիրիայի ափերի մոտ. France Presse

20:06 • 04.12.15

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է Սիրիայի ափերի մոտ գտնվող ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիր ռազմանավ: Տեղեկությունը տարածել է France Presse լրատվական գործակալությունը:

 

Օլանդը, Փարիզի ահաբեկչություններից հետո, հանդես է գալիս որպես «Իսլամական պետության» դեմ «Մեծ կոալիցիայի» նախաձեռնող: Ակնկալվում է, որ Օլանդը կհանդիպի ռազմանավի անձնակազմի հետ, ավելի ուշ հանդես կգա ելույթով:

 

Ավելի վաղ Ֆրանսիան Միջերկրական ծով էր ուղարկել իր «Շառլ դը Գոլ» ավիակիր ռազմանավը, որից հարվածներ են հասցվում Սիրիայում և  Իրաքում իսլամիստների դիրքերին:

 

Ֆրանսիայի նախագահը ժամանել է Սիրիայի ափերի մոտ. France Presse