LifeNews-ին հայտնի է դարձել, որ ռուսաստանցի «լրտեսին» գլխատած ԻՊ-ի անդամը ռուս է եղել
Օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որում ներկայացված է, թե ինչպես է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը մահապատժի ենթարկում ՌԴ քաղաքացի ազգությամբ չեչեն Մագոմեդ Խասիևին, որը մեղադրվում էր լրտեսության համար:
LifeNews-ը հայտնում է, որ իրեն հայտնի է դարձել, որ 23-ամյա Խասիևի դահիճն ազգությամբ ռուս է` Նոյաբրսկ քաղաքի բնակիչ 28-ամյա Անատոլի Զեմլյանկան։ Աղբյուրը հավելում է, որ վերջինս գտնվում է դաշնային հետախուզման մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հաստատել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրապարակած տեսանյութի իսկությունը, որում նկարահանվել է «ռուս լրտեսի» սպանությունը։
«Այո, նա ռուսաստանցի է՝ չեչեն, նրան գլխատել են»,- ասել էր Կադիրովը։
Նա խոստացել է պատժել մարդասպանին։ «Ով մեր պետությունից մարդ է մորթում, նա չպիտի ապրի»,- ասել է Կադիրովը։ Նա, միևնույն ժամանակ, հերքել է ԻՊ-ի հայտարարությունը, թե այդ մարդն աշխատել է հետախուզության համար։










