Պակիստանցին դատի է տվել Էլիզաբեթ 2-րդին` հսկայական ադամանդի պատճառով

11:42 • 04.12.15

Պակիստանցի իրավաբան Ջավաիդ Իքբալ Ջաֆրին դատական հայց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի դեմ` պահանջելով իր երկրին հետ վերադարձնել «Կոհ ի Նուր» կոչվող հսկայական ադամանդը, որը ժամանակին համարվում էր իր տեսակի մեջ աշխարհում ամենամեծը։

 

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, 105 կարատանոց ադամանդը զարդարում է այն թագը, որը ժամանակին պատկանել է Էլիզաբեթ 2-րդի մորը:

 

Նշվում է, որ հայցը ներկայացվել է Պակիստանի Լահոր քաղաքի դատարանում։ Այն պահանջում է  հետ վերադարձնել «Կոհ ի Նուր» ադամանդը, որը գաղութատիրական ժամանակներում Մեծ Բրիտանիան վերցրել է Պակիստանից:

 

«Ադամանդն իրականում պատկանում է Պակիստանի Փանջաբ նահանգին, որի կառավարիչն այն ապօրինաբար հանձնել է բրիտանացիներին»,-ասել է իրավաբանը:

 

Հայտնի է, որ անցած 50 տարվա ընթացքում Ջաֆրին 786 նամակ է հղել Մեծ Բրիտանիայի թագուհուն` խնդրելով նրան հետ վերադարձնել ադամանդը։
 

Պակիստանցին դատի է տվել Էլիզաբեթ 2-րդին` հսկայական ադամանդի պատճառով