Սանկտ Պետերբուրգում կրակ են բացել ոստիկանական մեքենայի վրա ու տարել դրանում եղած ողջ գումարը. կա զոհ (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի հյուսիս-արևելքում անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանական մեքենայի վրա, տեղեկացնում է ТАСС-ը՝ իրավապահ մարմիններին հղումով:
Հաղորդվում է, որ ոստիկաններից մեկը զոհվել է, մյուսի վիճակը ծանր է։
«Առավոտյան ժամը 11:00-ի մոտ անհայտ անձինք ինքնաձիգից կրակ են բացել ճանապարհով անցնող ոստիկանական УАЗ մեքենայի վրա», -ասել է գործակալության աղբյուրը։
Հարձակվողներն իրենց հետ տարել են ոստիկանական մեքենայում եղած ողջ գումարը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ոստիկանները տեղափոխում էին «Группа ЛСР» ընկերության փողերը։ Գումարի չափը չի նշվում, հայտնում է Вести-ն։










