Դեպի Եգիպտոս, Թուրքիա և Ուկրաինա թռիչքների դադարեցումը ՌԴ-ի օդանավակայաններին կարժենա տարեկան 5 մլրդ ռուբլի. ռուս պաշտոնյա

12:52 • 04.12.15

Ռուսական օդանավակայանների ընդհանուր կորուստը դեպի Ուկրաինա, Եգիպտոս և Թուրքիա թռիչքների դադարեցումից հետո գնահատվում է տարեկան 5 մլրդ ռուբլի, հայտնել է «Դոմոդեդովո» օդանավակայանի գործադիր տնօրեն Դենիս Նուժդինը, փոխանցում է Интерфакс-ը:

 

«Մենք գնահատել ենք օդանավակայանների ընդհանուր կորուստներն Ուկրաինայի, Եգիպտոսի և Թուրքիայի հետ ավիահաղորդակցության սահմանափակումից հետո։ Եվ, մեր գնահատականներով, այդ գումարը կազմում է տարեկան մոտ 5 մլրդ ռուբլի»,- նշել է նա:

 

Որպեսզի ինչ-որ կերպ փոխհատուցվեն այդ կորուստները, Նուժդինն առաջարկել է վերադառնալ ավիաընկերություններին օդանավակայանների մատուցած ծառայությունների վաճառքի ժամանակ ավելացված արժեքի հարկի արտոնությունների չեղարկման հարցի քննարկմանը։
 

Դեպի Եգիպտոս, Թուրքիա և Ուկրաինա թռիչքների դադարեցումը ՌԴ-ի օդանավակայաններին կարժենա տարեկան 5 մլրդ ռուբլի. ռուս պաշտոնյա