Շվեդիան պատրաստ է փակել Դանիայից եկող կամուրջը

11:16 • 04.12.15

Շվեդիայի կառավարությունը հայտարարել է Դանիայից ավտոմոբիլային հաղորդակցությունն ապահովող կամուրջը փակելու մտադրության մասին, գրում է korrespondent.net-ը։

 

Դրա պատճառը փախստականների չափազանց մեծ թիվն է, որոնք Սկանդինավներում ապաստան են գտնում:

 

Այդ առաջարկն օրինագծի մի մասն է, որը պահանջում է Շվեդիա հասնող բոլոր հասարակական ու անձնական մեքենաների մանրամասն ստուգում, հաղորդել է երկրի ենթակառուցվածքների նախարարությունը:

 

Միևնույն ժամանակ նշվում է, որ օրինագիծը չի առնչվելու միջազգային գնացքների վրա:

 

Էրեսունի կամուրջը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենը կապում է Շվեդիայի՝ մեծությամբ երրորդ քաղաքի՝ Մալմյոյի հետ, որը հայտնի է ուղևորների շրջանում և լայնորեն կիրառվում է բեռնափոխադրումների համար: Ամեն օր այդ կամուրջը հատում են ավելի քան 20 հազար ավտոմեքենաներ:

 

Շվեդիայի ենթակառուցվածքների նախարար Աննա Յուհանսոնը կամուրջի փակումը դրամատիկ քայլ է համարել, սակայն նշել է, որ դա տեղի կունենա միայն արտակագ իրադրության պայմաններում:

 

Շվեդիան, որն ունի 9.6 մլն բնակչություն, մտադիր է խստացնել փախստականներին ապաստան տրամադրելու կարգը, քանի որ երկրի միգրացիոն գործակալությունը հայտարարել է, որ մինչև 2015 թվականի ավարտը ներգաղթյալների թիվը կհասնի 190 հազարի:

Շվեդիան պատրաստ է փակել Դանիայից եկող կամուրջը