Օլիգարխ Դանիլ Խաչատուրովի նոր ընկերուհին ռեժիսոր Աննա Մելիքյանն է. լրատվամիջոցներ (լուսանկարներ)

16:09 • 04.12.15

44-ամյա ռուսաստանաբնակ օլիգարխ Դանիլ Խաչատուրովը, որը վերջերս է ամուսնալուծվել 34-ամյա կնոջից, նոր ընկերուհի ունի։ Նա հանդիպում է 39-ամյա ռեժիսոր Աննա Մելիքյանի հետ, ֆինանսավորել է սիրելիի նոր՝ «Սիրո մասին» ֆիլմը, ավելին՝ դրա պրեմիերային զույգը հայտնվել է միասին, գրում է super.ru կայքը։

 

«Դանյա, եթե չլինեիր դու, չէր լինի այս ֆիլմը»,-պրեմիերայի ժամանակ ասել է Աննա Մելիքյանը:

 

34-ամյա դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի հետ աղմկահարույց ամուսնալուծությունից հետո հենց Մելիքյանն է դարձել գործարարի մխիթարությունը:

 

Եվ եթե առաջ Forbes-ի աղյուսակում 43-րդ տեղը զբաղեցնող մեծահարուստը միլիոններ էր ներդնում նորաձևության արդյունաբերությունում, ապա այժմ սկսել է հետաքրքրվել կինոարվեստով:

 

Ողջ սեանսի ընթացքում զույգը նստել է ձեռք ձեռքի բռնած, ապա, ստանալով հարյուրավոր շնորհավորանքներ, զույգը ժպտացել է լրագրողներին ու Խաչատուրովի Bantley մեքենայով սլացել բար՝ ֆիլմի պրեմիերային նվիրված երեկույթին։

 

Լուսադեմին, արդեն, երբ բոլոր կենացները խմվել էին, Աննա Մելիքյանը ոչ թե դուրս է եկել բարից, այլ նրան ուսերին դրած հանել է հենց Խաչատուրովը։

 

 

 

 

Օլիգարխ Դանիլ Խաչատուրովի նոր ընկերուհին ռեժիսոր Աննա Մելիքյանն է. լրատվամիջոցներ (լուսանկարներ)