Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր

17:34 • 05.12.15

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված Պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, տեղեկացնում է ԼՂՀ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
 

Նախագահը ծանոթացել է զինվորների ծառայությանն ու առօրյային:
 

Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչները:

 

Բակո Սահակյանն այցելել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր