Բրիտանական օդուժը ավիահարվածների երկրորդ ալիքն է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

18:39 • 05.12.15

Բրիտանիայի թագավորական օդուժի ինքնաթիռները  ավիահարվածների երկրորդ ալիքն են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:


Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը` մեջբերելով Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնին, ով ելույթ է ունեցել Կիպրոսում բրիտանական ավիաբազա այցի ժամանակ:  Վերջինս նշել է, որ Բրիտանիան առավել հզոր հարվածներ է հասցնելու ԻՊ-ի դիրքերին, մասնավորապես նրան եկամտի աղբյուր հանդիսացող կենտրոններին:


Ավիահարվածների երկրորդ ալիքը  հասցվել է բրիտանական ինքնաթիռների առաջին ավիահարվածներից 24 ժամ անց:


Բրիտանացի նախարարի խոսքով` ՊՆ-ն տեղեկություն ունի նաև իրենց հարվածներից խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին:

 

Բրիտանական օդուժը ավիահարվածների երկրորդ ալիքն է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին