Աֆրիկյան Չադ լճում մահապարտ ահաբեկիչները 3 պայթյուն են իրականացրել. կա 30 զոհ
Կենտրոնական Աֆրիկայում` Չադ լճում գտնվող կղզու վրա, երեք պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով անվտանգության ծառայություն իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ պայթյունները տեղի են ունեցել մահապարտ ահաբեկիչների հարձակումների հետևանքով: Ներկա պահին առկա տեղեկության համաձայն` 80 մարդ վիրավոր է:










