Կոլումբիայի նախագահը հայտնել է գանձերով լի իսպանական խորտակված նավի հայտնաբերման մասին
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը հայտնել է իսպանական «Սան Խոսե» անվանումով՝ գանձերով լի նավի հայտնաբերման մասին, որը խորտակվել է ավելի քան 300 տարի առաջ, գրում է Газета-ն:
«Հրաշալի լուր` մենք հայտնաբերել ենք «Սան Խոսե» նավը: Վաղը ես մանրամասն տեղեկություն կտամ մամուլի ասուլիսի ժամանակ»,- գրել է Սանթոսը Twitter-ում:
Համարվում է, որ Ֆիլիպ 5-րդ թագավորի նավը խորտակվել է 1708-ին Կարիբյան ծովում` Կարտախենա քաղաք-ամրոցից ոչ հեռու: Նավում կարող է գտնվել արծաթե և ոսկե մետաղադրամներով բեռ, ինչպես նաև զմրուխտներ:










