Ադրբեջանում ծովային նավթահանքում բռնկված հրդեհը շարունակվում է. հաղորդվում է զոհերի մասին
Ադրբեջանական «Գյունեշլի» ծովային նավթահանքում երեկ բռնկված հրդեհը շարունակվում է։ Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են զոհերի ու վիրավորների մասին։
«Հանքավայրում հրդեհը շարունակվում է։ Ուժգին քամու և բարձր ալիքների պատճառով այն դժվար է մարելը։ Մարդկային կորուստներ չկան, ողջ անձնակազմը գտնվում է փրկարարների մոտ։ Տարհանման աշխատանքներ են իրականացվում»,-ասված է ստեղծված օպերատիվ շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
Սակայն, contact.az-ի հաղորդմամբ, ծովային պլատֆորմում գրանցվել են զոհեր ու վիրավորներ։
Որոշ մասնագետներ խեղդվել են ծովում, քանի որ պատռվել է փրկարարների ռետինե նավակը, հաղորդում են նրանց հարազատներն ու մերձավորները։ Նաև չճշտված տեղեկություն կա այն մասին, որ պայթյուն է գրանցվել։










