Հրապարակվել է Ադոլֆ Հիտլերի իրական ձայնը պատկերող միակ գաղտնի ձայնագրությունը (տեսանյութ)
Daily Mail-ը հրապարակել է միակ ձայնագրությունը, որում հնչում է Ադոլֆ Հիտլերի իրական ձայնը: Գաղտնի ձայնագրության ժամանակ բռնապետը 1942-ին զրուցելիս է եղել ռազմական հրամանատարներից մեկի հետ:
Ձայնագրության մեջ հնչում է Հիտլերի ձայնը ոչ պաշտոնական տոնով` գերմանա-ֆիննական զորքերի հրամանատար Կարլ Մաներհեյմի հետ խոսելիս առանց ձայնի բարձր տոնայնության:
Ձայնագրությունը, որն արվել է առանց ֆյուրերի իմացության, ցույց է տալիս նրա հիասթափությունը, երբ տեղեկանում է պատերազմի առաջին տարում ռուսական 35000 տանկի արտադրության մասին:
Նշվում է, որ սա միակ ձայնագրությունն է, որտեղ հնչում է Հիտլերի ոչ հրամայական ձայնը:










