Թուրքական զորքի տեղակայումը Մոսուլում միջազգային իրավունքի խախտում է. Իրաքի նախագահ

20:12 • 05.12.15

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը  թուրքական   հարյուրավոր զինվորականների  տեղակայումը Մոսուլ քաղաքի հյուսիսում «միջազգային իրավունքի խախտում» է անվանել, փոխանցում է Reuters-ը:


Աղբյուրի հաղորդմամբ` թուրքական անվտանգության ծառայության աղբյուրը նախօրեին հայտնել էր, որ իրենք պատրաստվում են վերապատրաստում անցկացնել իրաքյան զորքերի շրջանում:


Իրաքի վարչապետն ու ԱԳ նախարարը կոչ են արել Թուրքիային դուրս բերել թուրքական զորքը Իրաքից:


Իրաքի նախագահը նույնպես հանդես է եկել նման կոչով և Իրաքի ԱԳՆ-ին հրահանգել է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել «իրենց երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու համար»:


 

Թուրքական զորքի տեղակայումը Մոսուլում միջազգային իրավունքի խախտում է. Իրաքի նախագահ