«Իսլամական պետությունը» ստանձնել է Կալիֆորնիայում զանգվածային սպանության պատասխանատվությունը

14:32 • 05.12.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Կալիֆորնիայի Սան Բերնարդինո բնակավայրում տեղի ունեցած զանգվածային սպանության պատասխանատվությունը։ Այդ մասին  հայտնում է Reuters գործակալությունը՝ ահաբեկիչների հայտարարությանը հղումով։


««Իսլամական պետության» երկու հետևորդներ մի քանի օր առաջ հարձակում են իրականացրել Կալիֆորնիայում Սան Բերնարդինոյի կենտրոնի վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, երկու զինյալներից մեկը՝ Սայեդ Ռիզվան Ֆարուքը, շփվել է առնվազն երկու արտասահմանյան ահաբեկչական խմբավորումների հետ, այդ թվում՝ «Ալ- Կաիդայի» սիրիական թևը համարվող «Ջեբհաթ ան-Նուսրայի» հետ։ Ֆարուքի կինն ու համախոհը՝ Թաշգին Մալիքը, հարձակումից մի քանի րոպե առաջ Facebook-ում հավատարմության երդում էր տվել ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ։

 

Սան Բերնարդինոյում հրաձգությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2-ի գիշերը։ Հանցագործները ներխուժել էին սոցիալական ապահովության կենտրոնի դահլիճ ու կրակ բացել շենքում ներկաների վրա։ Զոհվել էր 14, վիրավորվել՝ 21  մարդ։ Ֆարուքն ու Մալիքը ոչնչացվել էին իրավապահների հետ հրաձգության ընթացքում։
 

«Իսլամական պետությունը» ստանձնել է Կալիֆորնիայում զանգվածային սպանության պատասխանատվությունը