Շքեղ ավտոմեքենա, ռեստորաններ... իտալացի քահանան բարեգործության համար նախատեսված 100.000 եվրոն վատնել է շքեղ հանգստի վրա
Իտալացի հոգևորականը յուրացրել է բարեգործության նպատակով տրված 100.000 եվրոն և վատնել թանկարժեք գնումների և հանգստի վրա, գրում է Корреспондент-ը:
Մասնավորապես՝ 57-ամյա քահանան այդ գումարը ծախսել է ավտոմեքենայի, սպորտային հանդերձանքի, սքութերի, շքեղ ռեստորանների, Սիցիլիայի և Դոլոմիտյան Ալպերի հանգստավայրերի, ինչպես նաև իր մայրիկի համար երիտասարդացնող պրոցեդուրաների վրա։
Նման շքեղության համար աղբյուր է դարձել նախորդ տարի մահացած դեղագործի բարեգործությունը: Տղամարդը 14 մլն եվրո է նվիրաբերել «Կարիտաս» կաթոլիկ կազմակերպության տեղի մասնաճյուղին, որն օգնում է կարիքավորներին, աղքատներին և հիվանդներին:
Հարկ է նշել, որ ոստիկանություն են հայտնել քահանայի գործընկերները, որոնք տարօրինակ և հանկարծակի փոփոխություններ են նկատել նրա կենսակերպում։










