Լիբանանում մահապարտը պայթեցրել է իրեն և իր ընտանիքի անդամներին. հայտնի է զոհերի թիվը (թարմացված)
12.40 Reuters գործակալությունը հայտնում է Լիբանանի հյուսիսում պայթյունի հետևանքով 3 զոհի մասին։
Լիբանանում մահապարտ ահաբեկիչն իր տանը գործի է դրել պայթուցիկ սարքը, կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Daily Star-ը։
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում, երբ ահաբեկչի տուն են ներխուժել զինվորականները։ Բժիշկների և անվտանգության ոլորտում աղբյուրների տվյալների համաձայն՝ զոհերի թվում են ահաբեկիչն ու իր ընտանիքի անդամները։ Վիրավորվել է առնվազն 6 մարդ, այդ թվում՝ զինվորականներ։
Նոյեմբերին Բեյրութի հարավային արվարձանում մարդաշատ վայրում մահապարտները կրկնակի ահաբեկչություն էին իրականացրել։ Լիբանանյան ԶԼՄ-ների համաձայն՝ զոհվել է առնվազն 43 մարդ, 239-ը՝ վիրավորվել։ Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։










