Մելբուռնի սրճարաններից մեկում պատանդներ վերցրած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը

10:43 • 05.12.15

Զինված տղամարդը, ով պատանդ էր վերցրել 2 կանանց Ավստրալիայի Մելբուռն քաղաքի սրճարաններից մեկում, հանձնվել է ոստիկանությանը, գրում է РИА Новости-ն` հղում անելով ABC հեռուստաընկերությանը:

 

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով` ավելի քան 8 ժամ տևած բանակցություններից հետո տղամարդը հանձնվել է ոստիկանությանը և բաց թողել 2 կանանց:

 

Ոստիկանները նշել են, որ բանակցությունները հաջող են ընթացել, թեև դա երկար ժամանակ է տևել։

 

«Ոչ ոք չի տուժել, ինչը հիմնական արդյունքն է՝ մեր կարծիքով»,- ասել է ոստիկանության պաշտոնյան։

 

Նա նաև հայտնել է, որ տղամարդը նախկինում ապրել է պատանդներից մեկի հետ, մյուսը սրճարանի աշխատակցուհին է: Ներկայում ոստիկանությունը հարցաքննում է նրան։


 

Մելբուռնի սրճարաններից մեկում պատանդներ վերցրած տղամարդը հանձնվել է ոստիկանությանը