Ռուսական ավիացիան նոր հարվածներ է հասցնում Սիրիայում իսլամիստների դիրքերին

16:40 • 05.12.15

ՌԴ պաշտպանության նախարարությունը պատմել է Սիրիայում ռազմական գործողության ընթացքի մասին։ Նշվել է, որ ռուսական բոլոր ռմբակոծիչներին ուղեկցում են Սու-30 կործանիչները. հաղորդում է 1tv.ru-ն։


Վերջին շաբաթվա ընթացքում ոչնչացվել է մոտ 1500 թիրախ՝ այդ թվում հրամանատարական մի քանի կետ, որոնցում դաշտային հրամանատարների հավաքներ էին տեղի ունենում։ Զինյալները լուրջ կորուստներ են կրում։


Ավելի շատ են տեղեկություններ ստացվում, որ նրանք փորձում են թողնել դիրքերը։ Լուրջ վնաս է հասցվել ահաբեկիչների նավթային ենթակառուցվածքներին։

 


Ռուսական կործանիչներն ու ռմբակոծիչները մեկը մյուսի հետևից օդ են բարձրանում «Հմեյմիմ» ռազմական օդանավակայանում։ Մարտական թռիչքներ են իրականացվում թե՛ ցերեկը, թե՛ գիշերը։

 

Ռուս օդաչուները ցանկացած պահի պատրաստ են լսել «Դեպի երկինք» հրամանը։

Ռուսական ավիացիան նոր հարվածներ է հասցնում Սիրիայում իսլամիստների դիրքերին