Նորվեգական թերթը սխալմամբ հրապարակել է Սանտա Կլաուսի մահախոսականը
Նորվեգական Aftenposten հեղինակավոր թերթը սխալմամբ հրապարակել է Սանտա Կլաուսի մահախոսականը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Երկրի խոշորագույն թերթերից մեկն իր ընթերցողներին հայտնել է, որ 1788 թվականի դեկտեմբերի 12-ին ծնված Սանտա Կլաուսը մահացել է Նորդկապ քաղաքում՝ իր 227-ամյակից մեկ շաբաթ առաջ։
Նաև հաղորդվել է, որ նրա հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 28-ին։
Սխալը հայտնաբերելուց հետո խմբագիրները հեռացրել են մահախոսականը, փոխարենը հաղորդագրություն տեղադրելով այն մասին, որ նման միջադեպեր այլևս չեն կրկնվի։










