Սեուլում զանգվածային հակակառավարական ակցիաներ են սկսվել
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում հերթական բողոքի ակցիան է սկսվել ընդդեմ կառավարական բարեփոխումների ու օրենքների։ Փողոցներում հերթապահություն է իրականացնում ավելի քան 20.000 ոստիկան։
Ինչպես տեղեկացնում է BBC-ի թղթակիցը Սեուլից, որոշ ցուցարարներ փողոցներ են դուրս եկել դիմակներով ու վահաններով։
Ցուցարարները բողոքում են 2017 թվականից պատմության միասնական դասագրքերի ներմուծման դեմ։
Բացի այդ, հարավկորեական արհմիությունները դժգոհում են իշխանությունների՝ աշխատանքային օրենսդրությունը փոխելու փորձերից, որի դեպքում ընկերություններից աշխատակիցների հեռացումն ավելի հեշտ է դառնալու։
Սեուլում զանգվածային ակցիաները տեղի էին ունեցել նաև նոյեմբերի կեսերին ու ավարտվել էին ոստիկանության հետ բախումներով։ Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ էր կիրառել։










