Կալիֆորնիայի հրաձիգը կապ է ունեցել Սիրիայի գրոհայինների հետ. LA Times
Կալիֆորնիայի Սան Բերնարդինո քաղաքում օրերս տեղի ունեցած հրաձգության մասնակիցներից մեկը` Ռիզվան Ֆարուքը, կապ է ունեցել առնվազն 2 արտասահմանյան ահաբեկչական խմբավորումների գրոհայինների հետ, որոնց թվում է «Ջեբհաթ ան- Նուսրան», որն «Ալ-Կաիդա» խմբավորման մասնաճյուղն է Սիրիայի տարածքում, գրում է The Los Angeles Times-ը։
Մինչ այս 2 պաշտոնյաներ պատմել էին, որ Ֆարուքի կինը` Թաշֆեն Մալիքը, Facebook-ում հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» խմբավորմանը, որը գործում է «Ջեբհաթ ան- Նուսրա»-ի հետ։
Ավելի վաղ ABC հեռուստաալիքը ցուցադրել է հրաձգությունն իրականացրած կնոջ լուսանկարը:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն սահմանափակ կարողություններով մարդկանց կենտրոնում իրականացված սպանությունն անվանել է ահաբեկչություն։
Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերի 2-ին Սան Բերնարդինո քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է 14 մարդ, վիրավորվել մոտ 21 մարդ:










