Հակոբ Հակոբյանը, նույն ինքը՝ Ճոյտը, ստում է, թե ծեծռկտուք չի եղել, այլ կինո է նկարահանվել. shamshyan.com

16:05 • 05.12.15



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Փայլակ Շմավոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:


Ժամը 18:00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Պռոշյան փողոցի 17 տան բնակիչ, 52-ամյա Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը՝ Ճոյտ մականվամբ, ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Զվարթնոց թաղամասում գտնվող իր ավտոլվացման կետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի բնակիչների միջև: Որոշ ժամանակ անց Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի գագաթային և աջ քունքային շրջանի քերծվածքներ, զույգ ոտքերի վերին երրորդի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Նորակերտ գյուղի բնակիչ, 63-ամյա Սաշիկ Աղվանի Մկրտչյանը:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Վաղարշապատի ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի և հիվանդանոց տեղափոխված, ծեծված Ս. Մկրտչյանի և նրա համագյուղացի, 37-ամյա Ռոմիկ Գևորգի Ղարիբյանի միջև:
 

Ծեծից հետո Հ. Հակոբյանը ձախ ծնկահոդի և ձախ դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ ակնակապճային շրջանի քերծվածքներ ախտորոշմամբ օգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իսկ ժամը 22:50-ի սահմաններում դեպքի մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել Ռոմիկ Ղարիբյանը:

Շարունակությունը՝ այստեղ։
 

Հակոբ Հակոբյանը, նույն ինքը՝ Ճոյտը, ստում է, թե ծեծռկտուք չի եղել, այլ կինո է նկարահանվել. shamshyan.com