Թուրքիան մտադիր է ռազմաբազա տեղակայել Իրաքում. ԶԼՄ-ներ

20:37 • 05.12.15

Թուրքիան մտադիր է մշտական ռազմաբազա ստեղծել Իրաքի Մոսուլ նահանգի Բաշիքա շրջանում, որտեղ  թուրք զինծառայողները  վերապատրաստում են «Ֆեշմեգա» խմբավորման իրաքցի քրդերին:


Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը`  ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիրն ստորագրվել է նոյեմբերի 4-ին` Իրաքի Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի և Թուրքիայի այն ժամանակ ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջև վերջինիս` Հյուսիսային Իրաք այցի ժամանակ:


Ներկա պահին Թուրքիայի և Իրաքի միջև տարաձայնություններ են առաջացել ավելի քան  հարյուր   թուրք զինծառայողի` Մոսուլ ուղարկելու ֆոնին: Թուրք զինվորականները Իրաք են ուղարկվել քրդերին վերապատրաստելու համար, սակայն առանց Իրաքի իշխանությունների թույլտվության:

 

Թուրքիան մտադիր է ռազմաբազա տեղակայել Իրաքում. ԶԼՄ-ներ