«Սպարտակ»-ի երկրպագուները մարզադաշտում թուրքական դրոշներ են այրել

13:17 • 05.12.15

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության «Սպարտակ» և «Կռիլյա Սովետով» խաղի ընթացքում  տրիբունաներում թուրքական դրոշներ են այրել, հայտնում է երկրպագուների dynamomania.com կայքը։

 

Sputnik գործակալության հաղորդմամբ՝ «Սպարտակ»-ի երկրպագուները դա արել են խաղի 60-րդ րոպեին։ Հենց այդ ժամանակ է խաղադաշտ մտել ակումբի խաղացող, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող Յուրա Մովսիսյանը։

 

Իսկ խաղն ավարտվել է 1։0 հաշվով՝ հոգուտ «Սպարտակի»։

 

 

 

 

«Սպարտակ»-ի երկրպագուները մարզադաշտում թուրքական դրոշներ են այրել