ՌԴ-ի լուսանկարած բեռնատարներն ուղևորվել են ոչ թե Թուրքիա, այլ Սիրիայի այլ շրջաններ. ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ
ԱՄՆ-ում կարծում են, որ ՌԴ պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարները, որոնցում երևում են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից գրավված տարածքներում արդյունահանված նավթը տեղափոխող հարյուրավոր բեռնատարներ, իրական են, բայց դրանք ուղևորվում են ոչ թե Թուրքիա, այլ Սիրիայի այլ շրջաններ։ Այդ մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը, գրում է voanews.com-ը։
«Ես չեմ հավատում, որ ԻՊ-ի կողմից վերահսկվող տարածքներում և Թուրքիայի միջև առկա է նավթի մաքսանենգություն »,- ասել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ամոս Հոշթայնը:
Նրա մեկնաբանությունը հնչել է այն բանից հետո, երբ Ռուսաստանը պաշտոնապես ներկայացրել է լուսանկարներ, որոնցում վերջին մի քանի ամիսների ընթացքում հազարավոր բեռնատարներ նավթ են տեղափոխում Սիրիայում ԻՊ-ին ենթակա տարածքներից դեպի Թուրքիա:
«Անկասկած, այդ լուսանկարները կեղծ չեն, սակայն որոշ դեպքերում դրանք նոր չեն: Չկա ոչ մի կասկած, որ դա մեքենաների հերթեր են նավթի հավաքման կետերի առաջ: Այդ պատճառով էլ մենք նրանց վրա հարձակվում ենք»,- նշել է Պետդեպի ներկայացուցիչը:
Նա նշել է, որ ինքը դեռ չի տեսել նավթատարների սահմանային հատումը պատկերող լուսանկարներ և չի կարծում, որ այդպիսիք կան։










