ԿԸՀ-ն դեռևս ձեռնպահ է մնում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քվեաթերթիկը պատռելու քայլին որակումներ տալուց

17:46 • 06.12.15

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը չի ցանկանում հանրաքվեի օրը մեկնաբանություն տալ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քվեաթերթիկը հրապարակային ձևով պատռելու փաստին:

 

«Թույլ տվեք այս պահին չարձագանքել այդ դեպքին, քանի որ դա կարող է քաղաքական ընկալումներ պարունակել: Կենտրոնական ընտրական հան ձնաժողովն արհեստավարժ մարմին է, եթե դա դիտարկվի ընտրական վարչարարության, ընտրախախտման կամ քվեարկության ազդեցության տեսանկյունից հանձնաժողովը կտա կոլեգիալ որոշման որակում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Արմեն Սմբատյանը:
 

Դեկտեմբերի 6-ին, մասնակցելով ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին, «Ժառանագություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հրապարակայնորեն պատռել է քվեաթերթիկն ու այն գցել քվեատուփի մեջ:


 

 

 

ԿԸՀ-ն դեռևս ձեռնպահ է մնում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քվեաթերթիկը պատռելու քայլին որակումներ տալուց