Մենք ինքներս ենք հետաձգել Թուրքական հոսքը. Էրդողան

13:38 • 06.12.15

Անկարան «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման նախագիծը հետաձգել է դեռ ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից շատ առաջ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում, գրում է korrespondent.net-ը:
 

«Մամուլի հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանն է դադարեցրել «Թուրքական հոսքը», սխալ են: Հենց հակառակը՝ մենք ենք հետաձգել նախագիծը: Ռուսաստանը չի կատարել մեր պահանջները»,- հայտարարել է նա:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան, լինելով ռուսական գազի մեծությամբ երկրորդ գնորդը, հայց է ներկայացրել արբիտրաժ վառելիքի մատակարարման պայմանագրի պայմանները վերանայելու մասին:

 

 

Մենք ինքներս ենք հետաձգել Թուրքական հոսքը. Էրդողան