Երկրում կձևավորվի քաղաքական դաշտ, որտեղ կստեղծվի իրական մրցակցության հնարավորություն. Հրանտ Մարգարյան
Վստահ եմ, որ մենք նոր սկիզբ ենք դնելու Հայաստանի համար, վստահ եմ, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն, ով այցելել էր ընտրատեղամաս՝ քվեարկելու:
«Կարևոր քայլն այն է, որ երկրի մեջ կձևավորվի քաղաքական դաշտ, որտեղ կստեղծվի իրական մրցակցության հնարավորություն: Այսօր իրականությունն այն է, որ քաղաքական այն ուժերը, մարդիկ, ովքեր քաղաքական կարիերա են հետապնդում, որ ուզում են մեկ շաբաթում ամեն ինչ անել, որ իրենք դառնան իշխանություն, իսկ վաղվանից ամեն մարդ կփորձի աշխատել, որ քվե ստանա»,- նշեց Հրանտ Մարգարյանը:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց նաև, որ ինքը խախտումների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացել:










