Իրաքի արտգործնախարարը կանչել է Թուրքիայի դեսպանիան երկրի տարածք զորք մտցնելու կապակցությամբ
Իրաքի արտգործնախարարը կանչել է Թուրքիայի դեսպանին Բաղդադ երկրի տարածք թուրք զինծառայողներին մտցնելու կապակցությամբ բողոք հայտնելու համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ թուրքական զորքերը մտցվել են Իրաքի տարածք առանց համաձայնության և Բաղդադը դա որակում է որպես ոչ բարեկամական քայլ:
Դեկտեմբերի 4-ին թուրքական հրամանատարությունը հայտնել է, որ Մոսուլի մոտակայքում գտնվող անցած տարվա հունիսին «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինների կողմից գրավված Բաշիկա բնակավայր է ուղարկվել 150 զինծառայող մի քանի տանկի ուղեկցությամբ, որոնք պետք է փոխարինեն քուրդ ապստամբների պատրաստմամբ զբաղվող այնտեղ գտնվող կոնտինգենտը:
Թուրքիան աջակցում է Իրաքի քրդերին, մինչդեռ սիրիացի քրդերին համարում է իր հակառակորդներ:
Բաղդադը Անկարայի գործողությունները Իրաքի սուվերենության խախտում է անվանել և կոչ է արել Թուրքիային հարգել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունները:










