Լոնդոնի մետրոյում հարձակումը գնահատվում է որպես ահաբեկչություն
Լոնդոնի ոստիկանությունը սկսել է մետրոյում տեղի ունեցած միջադեպը, երբ դանակով զինված մարդը հարձակվել է ուղևորների վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վիրավորներից մեկը լուրջ վնասվածք է ստացել, երկուսը աննշան մարմնական վնասվածքներ են ստացել:
Հարձակվողը ձերբակալվել է: Ձերբակալության ժամանակ ոստիկանությունը էլեկտրաշոկ է կիրառել: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
«Մենք սա դիտարկում ենք որպես ահաբեկչության արտահայտություն: Խնդրում ենք բոլորին հանգստություն պահպանել, բայց աչալուրջ լինել»,- հայտարարել է Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական բաժնի ղեկավար Ռիչարդ Ուոլթոնը:
Հարձակումը տեղի է ունեցել Լոնդոնի մետրոյի Լենթոնսթոուն կայարանում շաբաթ օրը: Լոնդոնի մետրոյի Կենտրոնական գծի գնացքների երթևեկությունը դադարեցվել է մինչև կիրակի օրվա առավոտը:










