Մորգան Ֆրիմանի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ԱՄՆ-ում
Ինքնաթիռը, որում եղել է դերասան Մորգան Ֆրիմանը, վթարային վայրէջք է կատարել ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Տանիկա քաղաքի օդանավակայանում, գրում է gazeta.ru-ն:
Ինքնաթիռը թռչելիս է եղել Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաք Միսիսիպի նահանգի Քլարկսդեյլ քաղաքից:
Հաղորդվում է, որ ամերիկացի դերասանը չի տուժել ինքնաթիռի վայրէջքի ժամանակ: Դերասանի խոսքերով՝ ինքը ուղևորվում էր Հյուսթոն «Աստծու պատմությունը» ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար:
«Երբեմն պլանները չեն ստացվում, և պայթած անիվը բերել է այլ խնդիրների: Շնորհակալություն իմ հիանալի օդաչու Ջիմի Գոբսոնին, մենք վայրէջք ենք կատարել առանց որևէ վնասվածքի: Ես նույնը չեմ կարող ասել ինքնաթիռի մասին»,- նշել է Ֆրիմանը:










