«Նոր Հայաստան»-ի երթի մոտ մեկ տասնյակ մասնակից բերման է ենթարկվել

23:38 • 06.12.15

1.55


«Նոր Հայաստան»-ի երթի մոտ մեկ տասնյակ մասնակից բերման է ենթարկվել Հանրապետության հրապարակից:

1.04


ԿԸՀ-ն Մոսկովյան պուրակի սկզբնամասում փակ է երթի մասնակիցների առաջ ոստիկանական պատով։

Երթի մասնակիցները Մոսկովյան պուրակի սկզբնամասում են, որտեղ ոստիկանական պատը նրանց թույլ չի տալիս առաջ շարժվել: Հաղորդվեց, որ ընտրատեղամասերից մեկում ծեծի է ենթարկվել «Ժառանգության» ներկայացուցիչ հանձնաժողովի անդամ Հրայր Մանուկյանը:


12.53


Գարեգին Չուգասզյանը երթի ընթացքում կարճ կանգառի ընթացքում հանդես եկավ ելույթով։

«Մեզ ասում են, թե դուք կոչեր եք անում ապստամբության, մենք այսօր տեսանք այդ ապստամբությունը: Ապստամբությունն այն է, որ իրենք իրենց վարչական ռեսուրսներով, ոստիկանական համակարգով , ավտոբուսներով մարդ են բերում և այդ մարդիկ մտնելով ընտրատեղամասեր` քվեարկում են իրենց դեմ»,–ասաց նա։

Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ իշխանությունն ուղղակի չի ճանաչում հայ ժողովրդին ու արդեն սկսում է կասկածել` իրենք կապ ունե՞ն հայ ժողովրդի հետ, թե ոչ:


12.35


Չնայած ցուրտ եղանակին, որոշվեց, որ «ոչ»-ի կողմնակիցները գիշերելու են Ազատության հրապարակում, իսկ նախքան այդ մի երթ էլ կազմակերպեցին  դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:  

Այս մասին հայտարարած Ժիրայր Սեֆիլյանը հավելեց. «Պիտի ճնշենք, ժողովրդի շունչը պիտի զգան սրանք»:

Այս պահին երթի մասնակիցները «Ա-զատ, ան-կախ Հա-յաս-տան « վանկարկումներով քայլում են դեպի ԿԸՀ:

 

12.24



Ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանի հետ 15 րոպե խորհրդակցելուց հետո «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` հրաժարականի կոչով:

« Նա պետք է մտածի Հայոց պատմության մեջ իր անվան հիշատակման մասին։ Որքան էլ մենք վիրավորված ենք, քաղաքացիները իր իշխանության ներքո, իրավունքները ոտնահարված, մենք ուզում ենք, որ ամեն մեկի անունը հնարավորություն ունենա լավ հիշատակվել: Այս հնարավորությունը տրվում է իրեն՝ հայ ժողովրդի աչքի մեջ նայել և հրաժարական տալ»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա այդ պահանջը վերաբերում է նաև «Այո»-ի ՀՀԿ-ական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին:

Իսկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ու ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկեց բացել դռները «Նոր Հայաստանի» կերտման առաջ, «որն անպայման գալու է»:

Ըստ նրա՝ ուշանում է արդարությունը, բայց գալիս է: «Հանգիստ, դանդաղ, մեծ սարը շարժելու ենք միասին, ուշանում է արդարությունը, բայց գալիս է»:

Նաև Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջեց ազատ արձակել այսօր Հանրապետության հրապարակում բերման ենթարկված համակիրներին, «որոնք բերման ենթարկվեցին նրա համար, որ ինչ-որ գիծ անցան»:


11.56


Ընդդիմության միասնական շտաբի պետ ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում հայտարարեց 15 րոպեանոց ընդմիջման մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ խորհրդակցելու համար, ինչից հետո խոստացավ իրենց հետագա գործողությունների մասին տեղեկացնել հանրությանը:

11.57


Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցներին, որոնք արդեն Հյուսիսային պողոտայի մատույցներում են, կոչ արեց չաղմկել, քանի որ, ըստ նրա, բնակիչներից աղմուկի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ կան:  

«Ես էլ Ձեզ բողոքում եմ այս մարդկանց անունից, որ Դուք գերակա եք համարում ուրիշի հանգստի իրավունքը մեր` հավաքներ անցկացնելու իրավունքից»,-նրան պատասխանեց ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը:  

«Բողոքարկեք»,-նրան առաջարկեց Վալերի Օսիպյանը: «Եվրոպական դատարանը տարօրինակ կհամարի, եթե հավաքը աղմուկ չունենա»,-նրան հակադարձեց ակտիվիստը:  

Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով՝ երթի մասնակիցները վերադարձան Ազատության հրապարակ` քննարկելու քվեարկության արդյունքները, ապա նորից երթի դուրս գալու համար:  

«Ով որ մրսում է, հայտնեք մեզ, մենք «ադյալներ» ունենք»,-առաջարկեց Արմեն Մարտիրոսյանը:
 

 

«Նոր Հայաստան»-ի երթի մոտ մեկ տասնյակ մասնակից բերման է ենթարկվել