Միջերկրական ծովում հայտնաբերվել է 13 տոննա հաշիշ տեղափոխող նավ

17:42 • 06.12.15

Իսպանացի, իտալացի, թուրք և հույն ուժայինները Միջերկրական ծովում իրականացրած հատուկ օպերացիայի շրջանակներում կանգնեցրել են մի նավ, որը տեղափոխելիս է եղել 13 տոննա հաշիշ:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, նավը կանգնեցվել է Սիցիլիայի ափերի մոտ: Նշվում է, որ ուժայինների խումբը ձերբակալել է նավի վրա գտնվող  11 մարդու:

Աղբյուրը մանրամասնում է, որ նրանցից  10-ը Ուկրաինայի և 1-ը Վրաստանի քաղաքացիներ են:

 

Միջերկրական ծովում հայտնաբերվել է 13 տոննա հաշիշ տեղափոխող նավ