9/11 ընտրատեղամասում 2 երիտասարդ բարձր «ոչ» են բղավել. հանձնաժողովի նախագահը փակել է տեղամասի դռները

12:18 • 06.12.15

Այսօր առավոտյան Երևանի 9/11 ընտրատեղամասում երկու երիտասարդ քվեարկելուց հետո բարձր «ոչ» են բղավել` մարդկանց ուղղորդելու նպատակով: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Կարինե Նալբանդյանը:

 

«Երկու հոգի էին, եկան գոռացին «ոչ»-ը հաղթելու է: Չեմ կարող ասել ով ինչ է ընտրելու, ընտրությունների գաղտնիություն կա, գաղտնի են: Խախտումն արձանագրել ենք, ուղղակի մինչև ոստիկանին կանչեցինք, վազելով փախան»,–հայտնեց Նալբանդյանը:

 

Ի դեպ, տեղամասում մեծ թվով մարդիկ կան, շատերն են գալիս քվեարկելու և կուտակումներից խուսափելու համար հանձնաժողովի նախագահը փակել է տեղամասի դռները:

 

9/11 ընտրատեղամասում 2 երիտասարդ բարձր «ոչ» են բղավել. հանձնաժողովի նախագահը փակել է տեղամասի դռները