Վիրջինիայի համալսարաններից մեկում ուսանողներին խորհուրդ են տվել դասերին հաճախել զենքով

10:51 • 06.12.15

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Լինչբերգ քաղաքում գտնվող Լիբերթի համալսարանի ռեկտոր Ջերի Ֆոլուելը կոչ է արել ուսանողներին ու դասախոսներին դասերի գալ զենքով, գրում է lenta.ru-ն: Նա կարծում է, որ այդկերպ հնարավոր կլինի պաշտպանվել ուսումնական հաստատության վրա ահաբեկիչների հարձակման դեպքում:


«Եկեք դաս տանք նրանց, եթե նրանք երբևէ այստեղ հայտնվեն: Ես միշտ կարծել եմ, որ եթե ավելի շատ մարդկանց մոտ լինի զենք կրելու թույլտվություն, մենք կկարողանայինք վերջ տալ մահմեդականներին ավելի շուտ, քան նրանք մեզ մոտ կգան»,- հայտարարել է Ֆոլուելը: Նա հստակեցրել է, որ Կալիֆորնիայի Սան-Բերնարդինոյում զանգվածային սպանությունից հետո սկսել է իր մոտ հրացան պահել:

Նշվում է, որ ռեկտորի հայտարարությունն ընդունվել է ծափողջյուններով, սակայն որոշ ուսանողներ կարծիք են հայտնել, որ նա չափազանց հեռուն է գնացել: Ֆոլուելն ավելի ուշ պարզաբանել է The Blaze լրատվամիջոցին, որ նկատի չի ունեցել բոլոր մահմեդականներին, այլ միայն բացառապես ահաբեկչական խմբավորումների անդամներին:

 

 

Վիրջինիայի համալսարաններից մեկում ուսանողներին խորհուրդ են տվել դասերին հաճախել զենքով