Լրատվամիջոցները հաղորդում են Հալեպի հրթիռակոծման մասին

18:50 • 07.12.15

Սիրիայի Հալեպ քաղաքը, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանից 45 կմ հեռավորության վրա, հրթիռակոծման է ենթարկվել:


Այս մասին, վկայակոչելով ականատեսներին, հաղորդում է РИА Новости-ն`  հավելելով, որ ռումբերից մեկն ընկել է շենքի մոտակայքում, որտեղ նախկինում տեղակայված էր ՌԴ հյուպատոսությունը:



Լրատվամիջոցների վերջին տվյալների համաձայն` հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 6-ը վիրավորվել են:


Հիշեցնենք` այսօր ավելի վաղ Սիրիան հաղորդում էր բանակի ուղղությամբ կոալիցիայի ավիահարվածների մասին, սակայն կոալիցիայի ռազմական հրամանատարության ներկայացուցիչները այդ տեղեկությունը հերքել են:

 

Լրատվամիջոցները հաղորդում են Հալեպի հրթիռակոծման մասին