Պամելա Անդերսոնը կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել դելֆիններին և բելուգաներին

20:51 • 07.12.15

Ամերիկյան դերասանուհի և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի խորհրդի անդամ Պամելա Անդերսոնը Ռուսաստանին կոչ է արել արգելել փոկերի որսը, օվկիանոսարիումներից ազատել դելֆիններին և բելուգաներին:


Lenta.ru-ի հաղորդմամբ` նման նախաձեռնությամբ Անդերսոնը հանդես է եկել ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ հանդիպմանը:


«Դիմում եմ ՌԴ կառավարությանը` տեղեկացնելով փոկերի որսի օրինական արգելքի անհրաժեշտության մասին: Ինձ մտահոգում է շատ օվկիանոսարիումների թեման, որ բելուգաներին, կետադելֆիններին և դելֆիններին ազատ արձակեն», - աղբյուրը մեջբերում է դերասանուհու խոսքը:

 

 

Պամելա Անդերսոնը կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել դելֆիններին և բելուգաներին