Պեկինում սմոգի պատճառվ վտանգի «կարմիր» առավելագույն մակարդակ է հայտարարվել

18:30 • 07.12.15

Պեկինում առաջին անգամ վտանգի «կարմիր» մակարդակ է հայտարարվել սմոգի պատճառով, ինչով պայմանավորված Չինաստանի մայրաքաղաքում փակվել են դպրոցներն ու այլ հաստատությունները:


«Կարմիրը» առավելագույնն է վտանգի առկա մակարդակներից: Ինչպես ընդգծում է չինական «Սինխուա» գործակալությունը` նախկինում երբևէ վտանգի «կարմիր» աստիճան չի հյատարարվել:


BBC-ի հաղորդմամբ` Պեկինում օդի աղտոտվածության  նման մակարդակը կպահպանվի դեռևս երեք օր: Մայրաքաղաքի որոշ շրջաններում տեսանելիությունը ճանապարհներին 200 մետրից ավել չի կազմում:


Իշխանությունները մտադիր են արգելել կենտ և զույգ թվերով ավտոմեքենաներով երթևեկությունը  տարբեր օրերին:
 

Սմոգի առաջացման պատճառ են համարվում ածխով աշխատող ձեռնարկությունները և ջեռուցման համակարգերը:

 

Պեկինում սմոգի պատճառվ վտանգի «կարմիր» առավելագույն մակարդակ է հայտարարվել