Բեռլին-Հուրգադա չվերթն իրականացնող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել՝ ռումբի մասին հաղորդագրությունից հետո
Բեռլինից Հուրգադա ուղևորվող ինքնաթիռը Բուդապեշտի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել՝ ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին հաղորդագրությունից հետո:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, այդ մասին հաղորդել է ոստիկանությունը։
Հաղորդվում է, որ սպառնալիքը ստացել է ավիադիսպետչերը։ Հստակ անուններ չեն նշվում:
Ոստիկանությունից հայտարարել են, որ ներկայում ինքնաթիռում պայթուցիկ սարք են փնտրում: Ստուգվում են ուղևորների ուղեբեռները:










