ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարտերը հայտարարել է, որ բուժվել է քաղցկեղից
Միացյալ Նահանգների նախկին` 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը հայտնել է, որ ամբողջովին բուժվել է գլխուղեղի քաղցկեղից, որն ավելի վաղ իր մոտ հայտնաբերել էին բժիշկները:
Ինչպես հայտնում է vz.ru-ն, Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ մագնիսա-ռեզոնանսային տամոգրաֆիայի միջոցով արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախկին ուռուցքներն անհետացել են, իսկ քաղցկեղային նոր գոյացություներ չեն առաջացել:
Աղբյուրը մանրամասնում է, որ 91-ամյա Քարտերն ընթացիկ տարվա օգոստոսին հայտնել էր, որ հիվանդ է քաղցկեղով: Այն ժամանակ մասնագետները նրա գլխուղեղում հայտնաբերել էին 4 ուռուցք:










