Չինաստանում խմբագիրներին աշխատանքից ազատել են՝ նախագահի «հրաժարականի» պատճառով
Չինաստանում China News Service լրատվական գործակալության 4 աշխատակիցների հեռացրել են աշխատանքից՝ երկրի ղեկավար Սի Ցզինփինի՝ Յոհանեսբուրգում ունեցած ելույթի մասին նյութում սխալի պատճառով:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, գործակալության աշխատակիցները ղեկավարի ելույթը գրելիս սխալվել են՝ շփոթելով երկու բառեր՝ «zhici» (ելույթ) և «cizhi» (հրաժարական):
Տեքստը նախ կարդացել են լրագրողները, ապա ստուգել են երկու խմբագիրներ:
Սխալը հայտնվել է բազմաթիվ լրատվամիջոցներում, ինչից հետո երկրի իշխանությունները պետական գործիչների մասին տեղեկություններ թույլատրել են վերահրապարակել միայն «Սինհուա» գործակալությունից։










