Քլինթոնը խոստացել է Նեթանյահուին ԱՄՆ հրավիրել իր նախագահության առաջին իսկ օրը

09:51 • 07.12.15

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունները պետք է «հաջորդ մակարդակ» դուրս բերվեն, գրում է Газета-ն` The Times of Israel-ին հղումով։

 

Ընտրություններում իր հաղթանակի դեպքում Քլինթոնը խոստացել է, որ իր նախագահության առաջին իսկ օրը կհրավիրի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին Վաշինգտոն: Նրա խոսքով` երկու երկրներին անհրաժեշտ է աշխատել ռազմական ոլորտում համագործակցության լուրջ ամրապնդման ուղղությամբ:

 

Քլինթոնն արաբա-իսրայելական հարաբերությունների մասին խոսելիս վստահություն է հայտնել, որ միայն մի պետության շահերի շրջանակում որոշում կայացնելը կհանգեցնի նոր հակամարտությունների:

 

Նա նաև դժգոհել է, որ իսրայելական կառավարության ոչ բոլոր անդամներն են որպես գործընկեր տեսնում Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին: Նախկին պետքարտուղարը զգուշացրել է, որ Աբասին այլընտրանք կարող է լինել ««Իսլամական պետության» սև դրոշը»։

Քլինթոնը խոստացել է Նեթանյահուին ԱՄՆ հրավիրել իր նախագահության առաջին իսկ օրը