Կես տարում Եգիպտոսի բնակչությունն ավելացել է 1 միլիոնով

11:09 • 07.12.15

Եգիպտոսի բնակչության թվաքանակը հասել է 90 մլն-ի։ Նման տվյալներով թիվը հայտնվել է հսկայական էկրանին, որը կախված է Կահիրեում` Եգիպտոսի վիճակագրության և մոբիլիզացիայի կենտրոնական գործակալության շենքի վրա, փոխանցում է Корреспондент-ը:

 

Երկրի բնակչությունն ավելացել է 1 մլն մարդով ընդամենը 6 ամսում, նախորդ ցուցանիշը` 89 մլն քաղաքացի, հաղթահարվել է նախորդ ամառ:

 

Գործակալության հաշվարկներով` արտասահմանում ապրում է մոտ 8 մլն եգիպտացի։

 

Սոցիալական համերաշխության նախարար Գադա Վալիի խոսքով` մինչև 26% եգիպտոսցիներ ապրում են աղքատության շեմին։

Կես տարում Եգիպտոսի բնակչությունն ավելացել է 1 միլիոնով