Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով մեկնել է Իրաք
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերն այսօր անսպասելի այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այցի մասին նախապես չի հայտարարվել՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Գործակալության տվյալներով՝ Գերմանիայի արտգործնախարարն Իրաքին խոստացել է աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
«Իրաքում իրավիճակը կայունացնելն այնքան կարևոր է, ինչպես Սիրիայի համար քաղաքական լուծում գտնելը»,- հայտարարել է Շտայնմայերը՝ ժամանելուց հետո: Նա հայտարարել է, որ Գերմանիան պատրաստ է օգնել Իրաքին այս բարդ ժամանակահատվածում:
Նախարարը նախատեսում է հանդիպել Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի ու վարչապետի հետ:










