Հնդկաստանում տեղի է ունեցել հարսանեկան զանգվածային արարողություն՝ 150 զույգի մասնակցությամբ (լուսանկարներ)
Հնդկական Գուջարաթ նահանգում 150 զույգեր ամուսնացել են հարսանեկան զանգվածային արարողության ժամանակ, որի ծախսերն իր վրա է վերցրել ադամանդների առևտրով զբաղվող Մախեշ Սավանին, փոխանցում է BBC-ն:
Արարողության ընթացքում, որը տևել է 3 օր, հարսնացուները կրել են կարմիր, կանաչ և վարդագույն ավանդական զգեստներ:
Հարսանիքի կազմակերպիչը 7 տարի զբաղվել է հարսանյաց արարողություններ կազմակերպելով այն աղջիկների համար, ովքեր չունեն հայր` նրանց ապահովելով օժիտով:
Զանգվածային հարսանիքը, որին մասնակցել է 100.000 մարդ, արժեցել է 250.000 դոլար: Սակայն վաճառականը նշել է, որ հարսանիքը սուրբ է, իսկ ինքն անձամբ իր ծախսերը չի հաշվում նման դեպքերում։













