Իրանում 53 մարդ է ձերբակալվել՝ համացանցում ԻՊ-ին աջակցելու համար

14:41 • 07.12.15

Իրանում առնվազն 53 մարդ է ձերբակալվել՝ «Իսլամական պետություն» խմբավորման օգտին կայքեր ստեղծելու պատճառով, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Նշվում է, որ հիմնականում կասկածյալները բնակվել են սահմանամերձ շրջաններում:

 

«Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է աշխարհի մի շարք երկրներում: Այդ խմբավորումը զգալի տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում և այդտեղ խալիֆայություն է հռչակել:
 

Իրանում 53 մարդ է ձերբակալվել՝ համացանցում ԻՊ-ին աջակցելու համար